Հա

Քաղաքական

04/11/2020 - 09:35

ԱՄՆ նախագահական ընտրութիւններ. Բայդէնն ընտրիչների եւ քւէարկողների ձայներով առաջ է անցել Թրամփից

ԱՄՆ նախագահական ընտրութիւններում դեմոկրատ թեկնածու Ջօ Բայդէնը ստացել է 61,356,708 ձայն՝ առաջ անցնելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (60,073,265)։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահական ընտրութիւններում դեմոկրատ թեկնածու Ջօ Բայդէնը ստացել է 61,356,708 ձայն՝ առաջ անցնելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (60,073,265)։ Տեղեկացնում է Tert.am-ը:

The Guardian-ի հրապարակած տւեալներով՝ Բայդէնը նաեւ ստացել է ընտրիչի 223 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 174 ձայն։

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Ջօ Բայդէնը, քւէարկութեան արդիւնքներով առաջատար է Կալիֆորնիա (55 ընտրիչ), Վաշինգտոն (12 ընտրիչ) եւ Օրեգոն (7 ընտրիչ) նահանգներում։

Միչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփը Նեբրասկա նահանգում յաղթել է ընտրիչների բոլոր հինգ ձայները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։