Հա

Քաղաքական

04/11/2020 - 09:00

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախութիւնը

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնութեամբ ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

«alikonline.ir» - Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնութեամբ ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆէյսբուքի իր էջում գրել է Տարածքային խորհրդի անդամ Միշէլ Ուսուէլին:

«Լոմբարդիան Եւրոպայի առաջին տարածաշրջանն է, որն աջակցել է Արցախի Հանրապետութեան ճանաչմանը: Դա մեր նպատակն էր: Առաջարկութիւնն ընդունւել է Լոմբարդիայի Տարածքային խորհրդի ձայների մեծամասնութեամբ»,- գրել է նա:

Ուսուելին յաւելել է, որ Արցախի Հանրապետութեան ճանաչումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական ու ընդգրկուն խաղաղ բանակցութիւնների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։