Հա

Քաղաքական

04/11/2020 - 10:40

ԱՄՆ-ում աւարտւել է նախագահական ընտրութիւնների քւէարկութիւնը. փակւել են բոլոր ընտրատեղամասերը

ԱՄՆ-ում աւարտւել է համընդհանուր ընտրութիւնների քւէարկութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում աւարտւել է համընդհանուր ընտրութիւնների քւէարկութիւնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 20:00-ին (չորեքշաբթի`Երեւանի ժամանակով 10:00-ին) փակւել է մօտ 300 մարդկանցով բնակեցւած Ալեուտեան կղզիների Ադեակ գիւղի ընտրատեղամասը, որը ԱՄՆ-ի ամենաարեւմտեան բնակավայրն է:

The Guardian-ի հրապարակած տւեալներով՝ Բայդէնը ստացել է 224, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ընտրիչի ձայն. մինչդեռ յաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն:

Associated Press գործակալութեան նախնական հաշւարկների համաձայն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջօ Բայդէնը ընդհանուր առմամբ ստացել է 61,957,940 ձայն (49,8%), իսկ նրա մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը ՝ 60,461,523 ձայն (48,6%):

Յիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունենում նախագահի ընտրութիւններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։