Հա

Քաղաքական

04/11/2020 - 11:30

Ալիեւը կրկին խօսել է նախապայմանների լեզւով` անտեսելով միջազգային հանրութեան կոչերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խօսելիս դարձեալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրութեան կոչերին` վերջ տալ ռազմական գործողութիւններն առանց որեւէ նախապայմանի: 

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խօսելիս դարձեալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրութեան կոչերին` վերջ տալ ռազմական գործողութիւններն առանց որեւէ նախապայմանի: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, իտալական «La Repubblica» թերթին տւած հարցազրոյցում Ալիեւն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թէ փոխզիջման պարագայում առաջինը պէտք է զիջման գնայ Երեւանը:

Ադրբեջանի նախագահը, փաստացի, եւս մէկ անգամ ընդունել է, որ իրենք են սանձազերծել պատերազմը, նշելով, որ, եթէ Հայաստանը գնայ զիջման, իրենք այսօր էլ պատրաստ են դադարեցնել պատերազմը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։