Հա

Քաղաքական

04/11/2020 - 13:00

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրութիւնների նախնական արդիւնքներով` դեմոկրատները առաջ են անցել հանրապետականներից»․ The New York Times

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրութիւնների նախնական արդիւնքներով` դեմոկրատները ստացել են 183 տեղ, իսկ հանրապետականները՝ 173, միւս 79 տեղերը դեռեւս թափուր են:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրութիւնների նախնական արդիւնքներով` դեմոկրատները ստացել են 183 տեղ, իսկ հանրապետականները՝ 173, միւս 79 տեղերը դեռեւս թափուր են, ըստ Tert.am-ի՝ փոխանցում է The New York Times թերթը։

Նշենք, որ ընտրութիւններում վերընտրւում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։

2018 թւականի միջանկեալ ընտրութիւնների արդիւնքներով` դեմոկրատները մեծամասնութիւն են ստացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ներկայում նրանք զբաղեցնում են 232 տեղ, 197 տեղ զբաղեցնում են հանրապետականները:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրութիւններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։