Հա

Քաղաքական

04/11/2020 - 18:10

«ՌԴ-ն անում է հնարաւոր ամէն ինչ, որպէսզի ԼՂ հակամարտութիւնը հնարաւորինս շուտ աւարտւի». Պուտին

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համար Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին: 

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համար Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ազգային միասնութեան օրւան նւիրւած տեսակոնֆերանսի ժամանակ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանն ամէն ինչ անում է հակամարտութեան շուտափոյթ լուծման համար, շփման մէջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ յոյս է յայտնել, որ կը յաջողւի հասնել արդիւնքների, որոնք կը բաւարարեն բոլորին:

«Դուք գիտէք, որ Ռուսաստանն անում է ամէն ինչ, ինչ մեզանից կախւած է, որպէսզի Հարաւային Կովկասի հակամարտութիւնն աւարտւի, եւ որքան հնարաւոր է արագ, որպէսզի պահպանւի այն մարդկանց կեանքը, որոնք կանգնած են իրար դէմ եւ, ցաւօք, մինչ այժմ իրար տեսնում են ինքնաձիգների, հրացանների նշանառութեան տակ, իրար դէմ զէնք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաեւ խաղաղ բանակցային գործընթացի միջոցով»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կապի մէջ է թէ Հայաստանի, թէ Ադրբեջանի հետ:

«Յոյս ունեմ, որ մեզ կը յաջողւի արդիւնքի հասնել այնպիսի հիմքի վրայ, որը կը բաւարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։