ԱՄՆ նախագահական մրցապայքարում հնարաւորութիւններ կան ե՛ւ Դոնալդ Թրամփի, ե՛ւ Ջօ Բայդէնի համար, սակայն Բայդէնն աւելի շատ միջոցներ ունի յաղթելու համար, եւ թւում է՝ առաւել ուժեղ դիրքեր է զբաղեցնում նահանգից նահանգ, հիմնականում այն վայրերում, որտեղ հեռակայ քւէարկութեան ձայները դեռ չեն հաշւարկւել:
«alikonline.ir» - ԱՄՆ նախագահական մրցապայքարում հնարաւորութիւններ կան ե՛ւ Դոնալդ Թրամփի, ե՛ւ Ջօ Բայդէնի համար, սակայն Բայդէնն աւելի շատ միջոցներ ունի յաղթելու համար, եւ թւում է՝ առաւել ուժեղ դիրքեր է զբաղեցնում նահանգից նահանգ, հիմնականում այն վայրերում, որտեղ հեռակայ քւէարկութեան ձայները դեռ չեն հաշւարկւել:
Վեց նահանգներում՝ Նեւադա, Վիսկոնսին, Հիւսիսային Կարոլինա, Ջորջիա, Միչիգան եւ Փենսիլւանիա, քւէարկութեան արդիւնքները դեռ հրապարակւած չեն․ դրանք յայտնի կը դառնան չորեքշաբթի երեկոյեան։
Աղբիւրն առանձնացրել է Թրամփի եւ Բայդէնի հնարաւորութիւնները: Թրամփի համար յաղթական կը լինի 54 ընտրական ձայն ստանալը Փենսիլւանիայում եւ առնւազն երեք այլ նահանգներում: Եթէ նա չյաղթի Փենսիլւանիայում, Թրամփը ստիպւած կը լինի միւս 5 նահանգներից 270 ձայն ստանալ:
Բայդէնը շատ հնարաւորութիւններ ունի իր համար անհրաժեշտ 32 ընտրական ձայնը ստանալու համար: Եթէ նա չստանայ անհրաժեշտ ձայներ Փենսիլւանիայում, կարող է յաղթել Միչիգան, Վիսկոնսին եւ Նեւադա նահանգներում: