Հա

Քաղաքական

05/11/2020 - 12:10

Ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկւայից եկաւ շատ կտրուկ եւ արագ ազդարարութիւն. այսօր նման հակազդեցութիւն չկայ

Բուէնոս Այրէսում, առհասարակ, հարաւամերիկեան շատ քաղաքներում, մասնաւորապէս, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկէն, Ուրուգւայում՝ Մոնտեւիդէօ, Չիլիում՝ Սանտեագօ, Բրազիլիայում՝ Սան Պաուլօ, տեղի համայնքները զօրաշարժի մէջ են պատերազմի հէնց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգւածային ցոյցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգւածային լրատւական միջոցների ուղղութեամբ եւ քաղաքական-յարաբերական նախաձեռնութիւններ` թէ հասարակական, թէ պետական տարբեր ոլորտներում։

«alikonline.ir» - Բուէնոս Այրէսում, առհասարակ, հարաւամերիկեան շատ քաղաքներում, մասնաւորապէս, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկէն, Ուրուգւայում՝ Մոնտեւիդէօ, Չիլիում՝ Սանտեագօ, Բրազիլիայում՝ Սան Պաուլօ, տեղի համայնքները զօրաշարժի մէջ են պատերազմի հէնց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգւածային ցոյցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգւածային լրատւական միջոցների ուղղութեամբ եւ քաղաքական-յարաբերական նախաձեռնութիւններ` թէ հասարակական, թէ պետական տարբեր ոլորտներում։ 168.am-ի հետ զրոյցում ասաց Բուէնոս Այրէսի Սան Անդրէս համալսարանի միջազգային յարաբերութիւնների եւ քաղաքականութեան պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տէր-Ղուկասեանը:

Խօսելով ՀՀ դիւանագիտական աշխատանքի մասին, նա գնահատելի համարեց ՀՀ արտգործնախարարութեան համապատասխան ճիգերը հակամարտութեան համատեքստում, այլ հարց է, որ այն դիւանագիտական հարթութիւնում դեռեւս բեկում չի մտցրել:

«Թուրք-ադրբեջանական ճակատն այս պատերազմի ծրագրումից զատ, թերեւս, նախատեսել է նաեւ դիւանագիտական գործընթացի «անդամալուծում» այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողութիւնները չեն հանգեցրել հայկական կողմի պաշտպանական կամքի կոտրմանը, որպէսզի յետոյ բանակցային սեղանի շուրջ պատերազմի արդիւնքը քաղաքականօրէն եւ աշխարհաքաղաքականօրէն գտնի իր վերջնական բանաձեւումը: Մենք չենք պարտւել, բայց թշնամին դեռ յոյս ունի յաղթել: Պատերազմի շարունակման պայմաններում դիւանագիտութիւնը չի կարող հրապարակային քննարկումների կարգով լուծումներ առաջարկել: Երկրորդ խնդիրը, ըստ իս, մինչ օրս դիւանագիտական բեկման բացակայութեան, աւելի յստակ՝ Թուրքիային զսպելու լծակի գործադրման ուշացման, պիտի տեսնել հայ-ռուսական յարաբերութիւնների ոլորտում հետեւեալ առումով. ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկւայից եկաւ շատ կտրուկ եւ արագ ազդարարութիւն՝ զգուշացնելով երրորդ աշխարհամարտի մասին, եթէ Թուրքիան նման քայլի դիմի: Նման հակազդեցութիւն ՀՀ դաշնակից Ռուսաստանից մենք չենք տեսնում այսօր:

Սակայն հայ-ռուս յարաբերութիւնների հարցը չպէտք է դիտել միայն ներազգային, այսինքն` հայաստանեան ներքին քաղաքական գործընթացի, ոլորտի մէջ: Ես անձնապէս բացատրութիւն չունեմ Ռուսաստանի՝ 1993-ի եւ ներկայ հակազդեցութիւնների մասով կեցւածքի ակնյայտ տարբերութեան: Գիտեմ, որ բարդ քննարկման նիւթ է… Ինչ էլ լինի այս պատերազմի արդիւնքը, այն անխուսափելիօրէն անկիւնադարձ է լինելու: Պատերազմից յետոյ ազգային գոյավիճակի հարց պիտի քննարկւի: Յուսամ, որ կանդրադառնանք նաեւ Սփիւռքի եւ համաշխարհային հայկական ներկայութեան ռազմավարական կարեւորութեանը ՀՀ-ի համար՝ հայրենասիրական ճառերից եւ բովանդազուրկ լոզունգներից այն կողմ հայկական դիւանագիտութեան մէջ առկայ «կոմպլեմենտարութեան» չափ համակարգւած հայեցակէտի տարբերակով»,- շեշտեց Խաչիկ Տէր-Ղուկասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։