Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ուեսալային:
«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ուեսալային: Համապատասխան որոշումը հրապարակւել է երկրի պաշտօնական կառավարական Resmi Gazete թերթում:
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ նման որոշում է կայացւել Թուրքիայում ազգային արժոյթի՝ լիրայի ռեկորդային անկման ֆոնին:
Տարածւած հաղորդագրութեան համաձայն՝ «ներկայ պահից Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակւել Նաջի Ագբալը», որը 2015-ից 18-ին եղել է երկրի ֆինանսների նախարարը, ինչպէս նաեւ աւելի վաղ զբաղեցրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմավարական եւ բիւջետային կառավարման ղեկավարի պաշտօնը:
Թուրքական ազգային արժոյթի փոխարժէքը երեքշաբթի թարմացրել է ռեկորդային նւազագոյն ցուցանիշը՝ գրանցելով 1 դոլարի դիմաց մինչեւ 8.49 լիրայի անկում: Այսպիսով թուրքական լիրան գերազանցել է նախկին նւազագոյնը (8.34 լիրա 1 դոլարի դիմաց), որը գրանցւել էր հոկտեմբերի 30-ին: