Հա

Քաղաքական

07/11/2020 - 19:20

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գօտում ծայրայեղականների աւելի ակտիւ ներգրաււածութեան խնդիրը

Ֆրանսիական կողմի նախաձեռնութեամբ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիւս այլ հարցերի, քննարկւել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծւած իրավիճակը:

«alikonline.ir» - Ֆրանսիական կողմի նախաձեռնութեամբ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիւս այլ հարցերի, քննարկւել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծւած իրավիճակը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին հաղորդագրութիւն է տարածել Կրեմլի մամուլի ծառայութիւնը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծւած իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգութիւն է յայտնւել հակամարտութեան գօտում շարունակւող լայնածաւալ բախումների եւ դրանցում Սիրիայից եւ Լիբիայից ժամանած ծայրայեղականների աւելի ակտիւ ներգրաււածութեան վերաբերեալ:

Վլադիմիր Պուտինը Էմանուէլ Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկւող քայլերի մասին՝ ի նպաստ կրակի շուտափոյթ դադարեցման եւ բանակցութիւնների վերսկսման, որոնք միտւած են ապահովել քաղաքական եւ դիւանագիտական լուծումը:

Հաստատւել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համակարգւած միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրւածութիւնը, այդ թւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշւած է հաղորդագրութեան մէջ:

Բացի այդ,  Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ երկուստեք ընդգծւել է ահաբեկչութեան դէմ պայքարի վճռականութիւնը՝ դրա բոլոր դրսեւորումներով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։