ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը եւ Էրդողանը հեռախօսազրոյցում հաստատել են ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հասնելու համար փոխգործակցութեան փոխադարձ պատրաստակամութիւնը:
«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը եւ Էրդողանը հեռախօսազրոյցում հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հասնելու համար փոխգործակցութեան փոխադարձ պատրաստակամութիւնը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայութիւնը: Գրում է «Yerkir.am»-ը:
«Հանգամանօրէն քննարկւել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ մի շարք հեռախօսային շփումների մասին: Այդ շփումները նպատակաուղղւած էին մարտական գործողութիւնների շուտափոյթ դադարեցման տարբերակների եւ քաղաքական-դիւանագիտական կարգաւորման լուծման ուղիների որոնմանը։ Հաստատւել է հակամարտութեան խաղաղ կարգաւորման հասնելու նպատակով փոխգործակցութեան փոխադարձ պատրաստակամութիւնը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ: