Հա

Քաղաքական

08/11/2020 - 09:55

Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու Ջօ Բայդէնը յայտարարել է, որ կորոնավիրուսի դէմ պայքարը, տնտեսութիւնը, կլիման եւ ռասիզմին դիմակայելն անւանել է իր քաղաքականութեան գերակայութիւններ: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա յայտարարել է Դելաւերում։

«Ամերիկացիները մեզ կոչ են արել գործի դնել արժանապատւութիւնն ու ազնւութիւնը ներկայացնող կարողութիւնները, գիտութեան ու յոյսի ուժերը՝ յանուն մեր ժամանակների մեծ մարտերի։ Պայքար վիրուսը վերահսկողութեան տակ պահելու համար, պայքար յանուն բարգաւաճման, ձեր ընտանիքներում առողջապահութեան ապահովման, ռասսայական արդարութեան եւ մեր երկրում համակարգային ռասիզմի վերացման, կլիմայի փրկութեան»,- յայտարարել է Բայդէնը։

Նա նաեւ շեշտել է արժանապատւութեան վերականգնման, ժողովրդավարութեան պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ապահովման անհրաժեշտութիւնը։

Յիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրութիւնները կայացել են նոյեմբերի 3-ին։ Վերջնական արդիւնքները դեռ յայտնի չեն։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դնում ընտրութիւնների նախնական արդիւնքները։

Բայդէնը ստացել է յաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրիչների ձայները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։