Հա

Քաղաքական

09/11/2020 - 12:40

Ծաղրի ու կեղծիքի չորս րոպէ. Ալիեւը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այլեւս բաց չի թողնում որեւէ հնարաւորութիւն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկւել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատւամիջոցների եթերում:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այլեւս բաց չի թողնում որեւէ հնարաւորութիւն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկւել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատւամիջոցների եթերում:

Նա սկսել է ապատեղեկատւութիւն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլեւ հեղինակաւոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի եւ Human Rights Watch կազմակերպութեան մանրամասն փաստագրւած վկայութիւններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային եւ այլ տեսակի զինատեսակներով թիրախաւորում է Արցախի խաղաղ բնակչութեանը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` Ալիեւը BBC-ի թղթակցի խօսքերն ապատեղեկատւութիւն է որակել հէնց նոյն լրատւամիջոցի հետ հարցազրոյցում:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչութիւնը թիրախաւորւել է, թիրախաւորւել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցւածքները, Ալիեւը նշել է, որ կասկածում է այդ վկայութեանը:

«Ես կասկածում եմ այդ վկայութեանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատւութիւն»,- նշել է Ալիեւը:

Յաջորդ դիտարկմանը, թէ ադրբեջանական կողմը Արցախի բնակչութեան նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերեալ կան վկայութիւններ, լուսանկարներ, տեսանիւթեր, ինչպէս նաեւ այդ բոլորը մանրամասն փաստագրւած է Human Rights Wathc-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձեալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է.

- Մենք չենք օգտագործել դրանք, դա մէկ այլ կեղծ տեղեկատւութիւն է:

- Ամէն ինչ կեղծ տեղեկատւութի՞ւն է:

- Այո, ինչո՞ւ` ոչ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախաւորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թէ արդեօք հնարաւոր է սխալւել մէկ օրւայ մէջ երկու անգամ, Ալիեւը նշել է, որ այո:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։