Հա

Քաղաքական

09/11/2020 - 13:40

Պեսկովը մեկնաբանել է ԼՂ հարցով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերեալ տեղեկութիւնը

Ռուսաստանի Դաշնութեան եւ Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: 

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան եւ Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով  տեղեկութիւնն առ այն, որ Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել: Տեղեկացնում է Tert.am-ը: 

«Շաբաթ մենք յայտնել ենք այն թեմաների մասին, որոնք շօշափւել են նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հեռախօսազրոյցի ժամանակ: Ես այդ հաղորդագրութեանը յաւելելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապէս քննարկւել է»,- ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին ի պատասխան, թէ ինչպէս է ռուսական կողմը վերաբերւում ԼՂ հարցով աշխատնքային խումբ ստեղծելու առաջարկութեանը:

Աւելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը, յղում տալով թուրքական աղբիւրներին, յայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյցի ընթացքում ղարաբաղեան հարցի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով է հանդէս եկել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։