Նոյեմբերի 13-ին Թուրքիայի խորհրդարանը սկսել է բանաձեւի նախագծի պատրաստումը, որը Անկարային Թուրքիայի զինւած ուժերի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղ գործուղելու օրինական հիմք կը տայ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին յուշագրի շրջանակներում:
«alikonline.ir» - Նոյեմբերի 13-ին Թուրքիայի խորհրդարանը սկսել է բանաձեւի նախագծի պատրաստումը, որը Անկարային Թուրքիայի զինւած ուժերի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղ գործուղելու օրինական հիմք կը տայ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին յուշագրի շրջանակներում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստւում է ստորագրել այդ բանաձեւը, որում կը ներկայացւեն տեղեկութիւններ Լեռնային Ղարաբաղում թուրքական բանակի գտնւելու վայրի եւ դրանց գործելու մասին: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Sabah-ը։
Նախատեսւում է, որ բանաձեւը խորհրդարան կը ներկայացւի այս շաբաթ, իսկ յաջորդ շաբաթ այն կը ներկայացւի լիագումար նիստին:
«Թուրքիայի խորհրդարանն իրաւասու է թոյլատրել թուրքական զինւած ուժերի` արտասահմանեան երկրներ ուղարկումը կամ օտարերկրեայ զինւած ուժերի ներկայութիւնը Թուրքիայում, եթէ դա չի հակասում միջազգային իրաւունքին: Մենք կանխատեսում ենք, որ այս հարցը կը քննարկւի խորհրդարանի կողմից եւ կը լուծւի մօտ ժամանակներս: Մենք ուշադրութեամբ հետեւում ենք իրադարձութիւնների զարգացմանը»,- ասուլիսում յայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ներկայացուցիչը: