Հա

Քաղաքական

15/11/2020 - 11:50

ՌԴ ռազմատրանսպորտային աւիացիայի երկու ինքնաթիռ Երեւան է տեղափոխել խաղաղապահներ եւ զրահատեխնիկա

Ռուսական ռազմատրանսպորտային աւիացիայի Ան-124 «Ռուսլան» երկու ինքնաթիռ Երեւանի օդանաւակայան է տեղափոխել խաղաղապահ ստորաբաժանման զրահատեխնիկա եւ անձնակազմին: 

«alikonline.ir» - Ռուսական ռազմատրանսպորտային աւիացիայի Ան-124 «Ռուսլան» երկու ինքնաթիռ Երեւանի օդանաւակայան է տեղափոխել խաղաղապահ ստորաբաժանման զրահատեխնիկա եւ անձնակազմին: Ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ յղում անելով ՌԴ պաշտպանութեան նախարարութեանը:

«Օդանաւերը տեղափոխել են տասը 82Ա հետեւակի մարտական մեքենայ, նիւթատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպէս նաեւ խաղաղապահ ստորաբաժանման շուրջ 30 զինծառայող»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:

Նշւում է, որ ժամանումից, տեխնիկայի զննումից եւ նախապատրաստումից յետոյ ստորաբաժանումները կանցկացնեն 300-կիլոմետրանոց երթ մինչեւ կենտրոնցման քաղաք՝ Գորիս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։