Ֆրանսիական հեղինակաւոր Liberation պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ նկատելով, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ յայտարարութիւնը ոչ միանշանակ է ընդունւել:
Ֆրանսիական հեղինակաւոր Liberation պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ նկատելով, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ յայտարարութիւնը ոչ միանշանակ է ընդունւել:
Յօդւածագիր Վերոնիկա Դորմանը նշում է, որ «Երեւանում ցուցարարները Փաշինեանին մեղադրում են դաւաճանութեան, ԼՂ տարածքների զգալի մասն Ադրբեջանին զիջելու համար»: ԼՂ ռազմական գործողութիւնների վայրերից փախած մարդիկ կարծում են, որ «այս փաստաթուղթը վերջ է դնում սեփական հող վերադառանալու ցանկացած յոյսին»:
«Նա դա թաքուն արեց, գիշերով, մարդականց ոչինչ չպատմելով: Դա դաւաճանութիւն է»,- լսւում է բոլոր կողմերից,- «Փաշինեա՛ն, դաւաճա՛ն, Փաշինեա՛ն, հրաժարակա՛ն տուր»,- բռունցքները վեր պարզած բղաւում է ամբոխը: Ազատութեան հրապարակում մարդիկ համոզւած են, որ Փաշինեանն իրենց դաւաճանել է՝ վայր դնելով զէնքն այն ժամանակ, երբ հայերը յաղթանակի ճանապարհին էին»,- Երեւանում տեղի ունեցող զարգացումները մեկնաբանելիս նշում է ֆրանսիացի լրագրողը:
«Մենք հակամարտութեան բեկման եզրին էինք, պէտք էր յարձակում սկսել: Եւ յանկարծ նա ստորագրում է այդ կապիտուլեացիան: Տարօրինակ է…»,-Ստեփանակաերտի մի բնակչի խօսքը մէջբերում է Դորմանը:
Վերջինս նաեւ ընդգծում է, որ մարտի դաշտում իրականութեան եւ բնակչութեան շրջանում դրա ընկալման միջեւ անդունդը բացատրւում է նրանով, որ ռազմական գործողութիւնների ամենասկզբից Հայաստանում նաեւ թւերի կռիւ էր ընթանում. ամէն օր յայտարարւում էր մօտ երեսուն հայ զինծառայողի եւ ի հակադրութիւն դրան՝ հարիւրաւոր ադրբեջանցի զինծառայողների մահւան մասին:
«Այս համաձայնագիրը թիկունքից դանակով հարւած է: Այս ինչ արեցին»,- լրագրողի հետ զրոյցում ասել է մի կին, որն իր տանն արցախցի փախստանների է ապաստանել:
«Նրանք այլեւս չեն վերադառնայ այնտեղ: Ինչի՞ համար, որ ապրեն՝ շրջապատւած ադրբեջանցիներով: Նրան, որ իրենց կը պաշտպանեն ռուսները, այս մարդիկ եւս չեն հաւատում»,- եզրափակել է կինը:
Թարգմանութիւնը՝ 168.am-ի