Հա

Քաղաքական

17/11/2020 - 09:03

«Շուշին բաւականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի ահաբեկիչների եւ թուրք-ադրբեջանական ուժերի դէմ դադարեցին պայքարել». Պեգովը՝ Հադրութից Շուշի տանող ճանապարհի վերահսկողութեան մասին

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը, որն արցախեան պատերազմի գրեթէ ողջ ընթացքում իրավիճակը լուսաբանել է առաջնագծից, հիւրընկալւել է Սեմյոն Բաղդասարովի՝ Սոլովիեւ LIVE իւթուբեան ալիքով հեռարձակւող հաղորդմանը:

«alikonline.ir» - Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը, որն արցախեան պատերազմի գրեթէ ողջ ընթացքում իրավիճակը լուսաբանել է առաջնագծից, հիւրընկալւել է Սեմյոն Բաղդասարովի՝ Սոլովիեւ LIVE իւթուբեան ալիքով հեռարձակւող հաղորդմանը: Գրում է Tert.am-ը:

Ռուս լրագրողը ներկայացրել է, թէ ինչպէս են Արցախի պաշտպանութեան բանակի զինւորները պայքարել թուրք-ադրբեջանական ուժերի դէմ Հադրութում, Շուշիում եւ ինչպէս են խոչընդոտել նրանց տեղաշարժը Հադրութից Շուշի տանող «Դժոխքի ձորով»:

«Որպէս իրավիճակը ներսից տեսած մարդ կարող եմ ասել՝ վստահ եմ, որ հնարաւոր էր շարունակել պայքարը Շուշիի համար: Անգամ յայտնի յայտարարութեան հրապարակումից յետոյ Շուշիում շարունակում էին մնալ Արցախի ՊԲ-ի որոշակի ստորաբաժանումներ, որոնք ե՛ւ մարտեր էին վարում, ե՛ւ պատրաստ էին պաշտպանել քաղաքը այն խմբաւորումներից, որոնք այնտեղ յայտնւել էին «Դժոխքի ձորով»»,- նշել է Պեգովը:

Լրագրողը յաւելել է, որ «Դժոխքի ձորի» հետ կապւած մտայղացումն աշխատում էր, եւ հայկական ուժերը կարողանում էին վերահսկել այդ ճանապարհով առաջ շարժւել փորձող ադրբեջանական ուժերի տեղաշարժը:

«Շուշին իսկապէս բաւականին երկար էին պահում: Երբ Ադրբեջանը 40 կմ ձգւող նեղ կիրճով իր ստորաբաժանումներն էր փորձում առաջ տանել, հրետանին աշխատում էր նրանց ուղղութեամբ, հետախուզութիւնը եւս վերահսկողութեան տակ էր պահում այդ գործընթացը: Չգիտես ինչու ինչ-որ պահի, կամ հրաման էր տրւել, կամ տեսադաշտից բաց էին թողել իրավիճակը, գուցէ երբ քաղաք կարողացել էին մտնել որոշ խմբեր, սակայն ինչ-որ պահի ահաբեկիչների եւ թուրք-ադրբեջանական ուժերի դէմ դադարեցին պայքարել: Ինձ համար դա մեծ հարց է, եւ բարդ է ասել, թէ ում մեղաւորութեամբ է դա տեղի ունեցել»,- մեկնաբանել է լրագրողը:

Վերջինս տեղեկացրել է, որ ադրբեջանցիներին յաջողւել էր դիրք զբաղեցնել քաղաքի մուտքի մօտ, ինչի արդիւնքում նրանք կրակ էին բացում քաղաք մտնել փորձող ցանկացած տրանսպորտային միջոցի ուղղութեամբ:

«Հնարաւոր էր արդեօ՞ք մաքրել այդ բոլոր դիպուկահարներին, այո՛ հնարաւոր էր, եւ աշխատանք տարւում էր, այլ հարց է, թէ ինչու այդ աշխատանքը կասեցւեց ամենապատասխանատու պահին: Այն պահին ադրբեջանական ուժերի մեծ կուտակումներ Շուշիում չեն եղել»,- յաւելել է Պեգովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։