Հա

Քաղաքական

17/11/2020 - 12:10

«Թուրքիան դուրս կը գայ ՆԱՏՕ-ի կազմից». Եւրասիական կառավարութիւնների ասոցիացիայի ղեկավար

Եւրասիական կառավարութիւնների ասոցիացիայի ղեկավար Հասան Չենգիզը ռուսական Lenta.ru կայքի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է, որ Թուրքիան շուտով դուրս է գալու ՆԱՏՕ-ի կազմից եւ յաւելել, որ այդ կազմակերպութիւնը կարելի է ամբողջովին փլուզւած համարել: 

«alikonline.ir» - Եւրասիական կառավարութիւնների ասոցիացիայի ղեկավար Հասան Չենգիզը ռուսական Lenta.ru կայքի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է, որ Թուրքիան շուտով դուրս է գալու ՆԱՏՕ-ի կազմից եւ յաւելել, որ այդ կազմակերպութիւնը կարելի է ամբողջովին փլուզւած համարել: Գրում է Tert.am-ը:

«ՆԱՏՕ-ի ժամկէտն արդէն սպառւել է, ուղղեղային համակարգը՝ մեռել: Սա հաստատել է Մակրոնը, մէկ տարի առաջ Մերկէլն է այս մասին յայտարարել: Մօտ ապագայում ՆԱՏՕ-ն փլուզւելու է, իրենք էլ հասկանում են, որ չեն կարող իրենց դաշնակիցների անվտանգութիւնը պահպանել»,- յայտարարել է Ջենգիզը: 

Նա կանխատեսել է, որ առաջիկայ 2-3 տարում փլուզւելու է ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն էլ ստեղծելու է նոր ռազմավարական համաձայնութիւն, որը ներառելու է նաեւ Թուրքիան: Իսկ հիւսիսատլանտեան դաշինքից Անկարայի դուրս գալը դրա փլուզում կը նշանակի:

Դեռեւս նախորդ տարւայ նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն էլ աւելի է հեռանում Եւրոպայից: Ֆրանսիացի առաջնորդը ընդգծել է նաեւ, որ ժամանակն է արդէն, որ Եւրոպան արթնանայ եւ սկսի հզօրութիւն հաւաքել, քանի որ այն այժմ «անդունդի եզրին» է գտնւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։