Հա

Քաղաքական

17/11/2020 - 12:15

Պոմպէոն «ագրեսիւ» է որակել Թուրքիայի վերջին գործողութիւնները` նկատի ունենալով նաեւ ԼՂ հակամարտութեան շրջանակում Բաքւին աջակցութիւնը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Եւրոպան պէտք է համատեղ աշխատեն Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողութիւններին արձագանքելու համար:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Եւրոպան պէտք է համատեղ աշխատեն Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողութիւններին արձագանքելու համար:

Ըստ Tert.am-ի` ինչպէս յայտնում է Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է Le Figaro-ին տւած հարցազրոյցում:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողութիւններն ագրեսիւ են եղել»,- ասել է Պոմպէոն՝ յղում անելով ԼՂ հակամարտութեան հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցութեանը, ինչպէս նաեւ Լիբիայում եւ Միջերկրածովեան հարցում այդ երկրի գործողութիւններին:

«Եւրոպան եւ ԱՄՆ-ն պէտք է միասին աշխատեն, որպէսզի Էրդողանին համոզեն, որ այդպիսի գործողութիունները չեն բխում նրա ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ յաւելել է, որ Թուրքիայի կողմից ռազմական ներուժի օգտագործման ակտիւացումը մտահոգութիւն է առաջացնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։