Հա

Քաղաքական

18/11/2020 - 11:30

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիեւի եւ Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւերը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական յանցագործութիւնների եւ Արցախի դէմ վայրագութիւնների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ այլոց դէմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամաւորներ Սադեթ Կարաբուլուտի եւ Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձեւերը: 

«alikonline.ir» - Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական յանցագործութիւնների եւ Արցախի դէմ վայրագութիւնների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ այլոց դէմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամաւորներ Սադեթ Կարաբուլուտի եւ Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձեւերը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին «Թւիթեր»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայեանը:

Դեսպանը նաեւ յայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգօ է սահմանել Թուրքիային զէնք մատակարարելու համար՝ ագրեսիային մասնակցելու համար։

Պատգամավոր Կարաբուլուտի առաջարկած բանաձեւում կոչ է արւում Նիդերլանդների կառավարութեանը՝ անհատական պատժամիջոցներ կիրառել այն անհատների նկատմամբ՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում բռնարարքների համար:

«Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի անկլաւի շուրջ բռնութիւնները վերջին ամիսներին կրկին անգամ բռնկւել են, նկատելով, որ բռնութիւնների վերջին փորձը նախաձեռնւել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի քաջալերմամբ, պատգամաւորը կոչ է անում կառավարութեանը՝ անհատական պատժամիջոցներ կիրառել այն անհատների նկատմամբ՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում, ովքեր պատասխանատու են այս բռնարարքների համար»,- նշւած է բանաձեւում:

Պատգամաւորներ ֆան դէ Լեդէնի, ֆան Հելֆերտի եւ Ֆորդեւինդի իրենց բանաձեւում նոյնպէս առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա ընտանիքի անդամների եւ առանցքային անհատների նկատմամբ անձնաւորւած պատժամիջոցներ սահմանել՝ ադրբեջանական յարձակման եւ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում սիրիացի զինեալներ տեղակայելու առնչութեամբ:

«Ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը եւ Թուրքիայի կողմից ուղարկւած սիրիացի ջիհադիստները վերջին 5 շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղում կատարել են լայնամասշտաբ ռազմական յանցագործութիւններ, նկատի ունենալով, որ «Genocide Watch»-ը ահազանգել է, որ տեղի է ունենում աննկատ ցեղասպանութիւն, կոչ ենք անում կառավարութեանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա ընտանիքի անդամների եւ առանցքային անհատների նկատմամբ անձնաւորւած պատժամիջոցներ սահմանելու հարցին՝ ադրբեջանական յարձակման եւ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում սիրիացի զինեալներ տեղակայելու առնչութեամբ»,- նշել են պատգամաւորները բանաձեւում:

Իսկ պատգամաւոր ֆան Հետ Լիդ Պլումենի բանաձեւում կոչ է արւել հետաքննութիւն անցկացնել բազմակող հարթակում, թէ ինչպէս ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ներգրաււել զինադադարի համաձայնագրի մշտադիտարկման դերակատարման մէջ:

«Նկատելով, որ հրադադարի համաձայնութեան պահպանումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ դիտարկւելու է բացառապէս Ռուսաստանի եւ Թուրքիայի վերահսկողութեամբ, մինչդեռ չի բացառւում, որ հակամարտութիւնն երբեւէ կը բռնկւի կրկին, հակւած եմ հաւատալու, որ աւելի ցանկալի է Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ զինադադարի համաձայնագրի վերահսկողութիւնը կատարւի չէզոք կողմի մասնակցութեամբ, որպէսզի լուրջ աշխատանք տարւի իրական տեւական լուծման ուղղութեամբ: Հետեւաբար, կոչ եմ անում կառավարութեանը՝ հետաքննութիւն անցկացնել բազմակող հարթակում, թէ ինչպէս ԵԱՀԿ եւ/կամ Մինսկի խումբը կարող է ներգրաււել զինադադարի համաձայնագրի մշտադիտարկման դերակատարման մէջ»,- նշւած է բանաձում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։