Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացեալ Նահանգների ղեկավարութեանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի եւ Արցախի դէմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով:
«alikonline.ir» - Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացեալ Նահանգների ղեկավարութեանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի եւ Արցախի դէմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով: Այս մասին յայտնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը: Գրում է Yerkir.am-ը:
Մենենդեսն իր կոչում պահանջել է դադարեցնել Անկարային եւ Բաքւին ամերիկեան զէնքի վաճառքը: Սենատորը Միացեալ Նահանգների կառավարութեանը կոչ է արել 100 մլն դոլարի օգնութիւն տրամադրել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի պատճառով տեղահանւած հայերին` հումանիտար աղէտը կանխելու նպատակով:
Մենենդեսը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պէտք է վերսկսի բանակցային գործընթացին իր մասնակցութիւնը: