Հա

Քաղաքական

19/11/2020 - 08:05

Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ բանաձեւ

Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ։

«alikonline.ir» - Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ։ Այս մասին յայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանութիւնը։ Գրում է Tert.am-ը:

«Հաշւի առնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Տեղական ինքնակառավարման մարմինների ՏԻՄ ներկայացուցիչների, ներառեալ՝ տարբեր քաղաքական կուսակցութիւններին հարող մի խումբ խորհրդարանականների յանձնառու համախմբումը, ովքեր 2020 թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով «Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին բանաձեւի» առաջարկ են ներկայացրել,

Հաշւի առնելով մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքային շրջանի քաղաքապետ Դելֆին Բիւրկլիի, «Առաջադիմականներ եւ Անկախներ» խմբակցութեան անդամներ Պիեռ Իւ Բուրնազէլի, Ալեքսի Գովցեանի եւ «Մոդեմ, Ժողովրդավարներ եւ Բնապահպաններ» խմբակցութեան անդամ Մոդ Լըլիեւրի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերեալ համատեղ կոչը, որը վերջիններս որոշեցին միացնել Փարիզի քաղաքային խորհրդի ընդհանուր սոյն կոչին,

Հաշւի առնելով, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցութեամբ եւ Սիրիայից ջիհադիստ գրոհայինների ներգրաււածութեամբ, ռազմական յարձակում սանձազերծեց,

Հաշւի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերի օդային հարւածներից Լեռնային Ղարաբաղում վիրաւորւել եւ զոհւել են մի քանի տասնեակ խաղաղ բնակիչներ, Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցւածքների 80%-ը, այդ թւում՝ կրթական եւ առողջապահական հաստատութիւնները մեծամասամբ աւերւել են, եւ որ այլ բնակավայրերում եւս առկայ են բազմաթիւ աւերածութիւններ եւ տուժածներ,

Հաշւի առնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղէտալի իրավիճակը եւ մեծաթիւ զոհերի առկայութիւնը,

Հաշւի առնելով, որ, չնայած ռազմական գործողութիւնների մեկնարկից ի վեր դրանք անյապաղ դադարեցնելու Ֆրանսիայի՝ որպէս Մինսկի խմբի համանախագահ եւ լ աւելի վատթարացաւ, եւ¢հակամարտութեան միջնորդ երկրի կոչերին՝ իրավիճակն է որ մի քանի անգամ հրադադարի ռեժիմ յայտարարւեց, որոնք բոլորն էլ խախտւեցին յայտարարւելուց մէկ ժամւայ ընթացքում,

Հաշւի առնելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնութեան հովանու ներքոյ ստորագրւած վերջնական զինադադարը, որին Ֆրանսիան մասնակից չի դարձւել եւ որտեղ ուժի յաղթանակը գերիշխեց երկխօսութեան յաղթանակին:

Հաշւի առնելով, որ այս հրադադարով մարտնչող երկու կողմերի զինւած ուժերը կանգ են առնում տւեալ օրւայ դրութեամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում՝ ի վնաս հայ ժողովրդի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի,

Հաշւի առնելով, որ, չնայած ռուսական խաղաղախահ ուժերի տեղակայմանը, վտանգւած է Լեռնային Ղարաբաղի գոյութեան հարցը,

Հաշւի առնելով, որ Փարիզի քաղաքապետը ռազմական գործողութիւնների ընթացքում բազմիցս հանդէս է եկել յայտարարութիւններով՝ կոչ անելով դրանք դադարեցնել եւ վերահաստատելով Փարիզի քաղաքային իշխանութիւնների աջակցութիւնը հայ ժողովրդին, որտեղ էլ նա բնակւի,

Հաշւի առնելով մայրաքաղաք Փարիզի եւ հայ ժողովրդի միջեւ վաղեմի եւ անսասան բարեկամական յարաբերութիւնները, որոնց մասին Հայաստանի Հանրապետութեան բարձրաստիճան իշխանութիւններին վերահաստատւեց նաեւ մեր գործընկեր, փոխքաղաքապետ Անուշ Թորանեանի մակարդակով, ով մարտական գործողութիւնների թէժ ժամանակամիջոցում ուղեկցում էր Հայկական բարեգործական ընդհանուր միութեան - ՀԲԸՄ Եւրոպայի մասնաճիւղի դիտորդական առաքելութեանը,

Հաշւի առնելով, որ մայրաքաղաք Փարիզն աւանդաբար օգնութիւն է ցուցաբերում մարդու իրաւունքների զանգւածային խախտումներին զոհ դարձած բնակչութեանը, եւ որ առկայ է մարդասիրական աղէտալի իրավիճակի մասին ահազանգելու անհրաժեշտութիւն,

Հաշւի առնելով, որ մայրաքաղաք Երեւանը Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) անդամ է,

Հաշւի առնելով, որ մայրաքաղաք Փարիզի քաղաքային իշխանութիւնների համար մեծապէս կարեւորւում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցութեան տրամադրումը,

Փարիզի քաղաքապետարանի Գործադիր մարմնի, «Միասնական Փարիզ», «Կոմունիստ եւ Քաղաքացի», «Փարիզի բնապահպաններ», «Սերունդներ», «Անկախներ եւ Առաջադիմականներ», «Փոխել Փարիզը», «Մոդեմ», «Ժողովրդավարներ եւ Բնապահպաններ» խմբակցութիւնների առաջարկով, Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում.

- որպէսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եւրոպայի եւ արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետութիւնը (Լեռնային Ղարաբաղ),

- որպէսզի Ֆրանսիայի կառավարութիւնը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջեւ դրւած Լեռնային Ղարաբաղի հետ յարաբերութիւններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնութեան համատեքստում նրանց արտօնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,

- որպէսզի Փարիզի քաղաքային իշխանութիւնները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնութիւն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարաւորինս հասցէագրւած օգնութիւն յատկացնելով հակամարտութիւնից տուժած բնակչութեանը,

- որպէսզի Փարիզի քաղաքային իշխանութիւնները 50,000 եւրոյի չափով ֆինանսական օժանդակութիւն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը եւ տեղահանւածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետութիւնում։ Այս օգնութիւնը, որը տրամադրւում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարւում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր եւ ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երեւանին նախապէս տրամադրւած 50,000 եւրոյի օժանդակութեանը»,- ասւած է յայտարարութեան մէջ։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։