Հա

Քաղաքական

19/11/2020 - 11:05

Ներկայացուցիչների պալատի խօսնակ կրկին կը դառնայ Նենսի Փելոսին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները եւս երկու տարով առաջադրեցին Նենսի Փելոսիին Կոնգրեսի ստորին պալատի խօսնակի պաշտօնում:

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները եւս երկու տարով առաջադրեցին Նենսի Փելոսիին Կոնգրեսի ստորին պալատի խօսնակի պաշտօնում, յայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Խօսնակի թեկնածութիւնը պէտք է հաստատւի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի կողմից յունւարի սկզբին, երբ հանրապետականներն այս պաշտօնում առաջադրեն իրենց թեկնածուին: Այնուամենայնիւ, նրանց դժւար թէ յաջողւի հասնել իրենց թեկնածուի ընտրութեանը, քանի որ կը մնան փոքրամասնութիւն՝ չնայած ստացած լրացուցիչ տեղերին:

Որպէս խօսնակ՝ 80-ամեայ Փելոսին Ներկայացուցիչների պալատում օրակարգ է հաստատում եւ երկրորդ տեղում է նախագահի պաշտօնի համար, եթէ այդ տեղը թափուր մնայ։

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների փակ հանդիպման ժամանակ Փելոսին ասել է, որ իր առաջնահերթութիւններից մէկը կը լինի իրաւապահ մարմինների բարեփոխումների օրինագծի ընդունումը, ինչպէս նաեւ առողջապահութեան եւ բնապահպանութեան ոլորտում նախաձեռնութիւնները:

Վերընտրւել են նաեւ մեծամասնութեան առաջնորդ Սթէնի Հոյերը, մեծամասնութեան խմբակցութեան քարտուղար Ջէյմս Քլայբեռնը եւ մի շարք այլ օրէնսդիրներ, որոնք ներկայում ղեկավար տարբեր պաշտօններ են զբաղեցնում:

Դեմոկրատները յուսով էին, որ ընտրութիւնների արդիւնքում կը կարողանան մեծամասնութիւն կազմել Ներկայացուցիչների պալատում, բայց նրանք կարող են կորցնել մօտ մէկ տասնեակ տեղ, ինչը կը բարդացնի օրէնսդրական օրակարգի անցկացումը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։