Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատը որոշում է կայացրել քւէարկութեան ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին» բանաձեւի նախագիծ:
«alikonline.ir» - Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատը որոշում է կայացրել քւէարկութեան ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին» բանաձեւի նախագիծ:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը:
«Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցութիւնների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախութեան մասին համընդհանուր միաձայնութիւնը»,- նշել է Արցախի արտաքին գործերի նախարարը: