Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային աւիացիայի ԻԼ-76 ինքնաթիռները կը տեղափոխեն ռազմական ինժեներներ, տեխնիկա եւ սարքաւորում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողութիւնների իրականացման գօտի:
«alikonline.ir» - Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային աւիացիայի ԻԼ-76 ինքնաթիռները կը տեղափոխեն ռազմական ինժեներներ, տեխնիկա եւ սարքաւորում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողութիւնների իրականացման գօտի, ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութեանը:
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային աւիացիայի ԻԼ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել մերձմոսկովեան Չկալովսկի օդակայանից ՌԴ ԶՈՒ ինժեներների խմբեր, ինչպէս նաեւ ինժեներական տեխնիկա եւ սարքաւորումներ տեղափոխելու համար խաղապահ գործողութեան շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու սոցիալական ենթակառուցւածքների օբիեկտները մաքրելու համար»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:
Նշւում է, որ ինքնաթիռը Զւարթնոց օդանաւակայան է տեղափոխել ռազմական ինժեներներին, բուլդոզեր եւ մեծ բեռնատար մեքենայ, որն ունի բարձր անցանելիութիւն խաղաղապահ գործողութիւնների գօտի դիտակէտերի համար սարքաւորումներ տեղափոխելու համար: