Թուրքիան եւ Կիեւը համատեղ կարտադրեն Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարք, որը կարող է կիրառւել Դոնբասում` ռազմական գործողութիւններում՝ հաշւի առնելով Ղարաբաղում պատերազմի փորձը, որտեղ անօդաչուների դերի թերագնահատումը թանկ նստեց հայերի վրայ. նշում է ռուս քաղաքագէտ Բորիս Ռոժինը։
«alikonline.ir» - Թուրքիան եւ Կիեւը համատեղ կարտադրեն Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարք, որը կարող է կիրառւել Դոնբասում` ռազմական գործողութիւններում՝ հաշւի առնելով Ղարաբաղում պատերազմի փորձը, որտեղ անօդաչուների դերի թերագնահատումը թանկ նստեց հայերի վրայ. նշում է ռուս քաղաքագէտ Բորիս Ռոժինը։ Գրում է 168.am-ը:
Թուրքիան շահարկում է Ղրիմի թաթարների թեման, որոնց մեջլիսը Ռուսաստանի Դաշնութիւնում արգելւած է: Թուրքիան իրեն դիրքաւորում է որպէս «նեղացած մուսուլմանների» հովանաւոր սուրբ: Թուրքերը չափազանցնում են Եասիի պայմանագրի վերանայման թեման, համաձայն որի՝ Օսմանեան կայսրութիւնը 1787-1791 թւականների պատերազմից յետոյ դուրս էր մղւել Հիւսիսային Սեւծովեան շրջանից եւ Ղրիմից:
«Էրդողանը յայտարարել է` «Ղրիմը Ուկրայինա է»: Թուրքիան կը մեծացնի իր գործունէութիւնը Ուկրայինայում, ինչը կազդի Ղրիմի իրավիճակի եւ Դոնբասում պատերազմի վրայ: Սեւծովեան նաւատորմի ուժեղացումը կապւած է Ղրիմը Ուկրայինայից պաշտպանելու եւ թուրքերի կարողութիւնների աճը հաւասարակշռելու հետ: Արդիական է ուժերի ուժեղացումը, հակաօդային պաշտպանութեան համակարգերի, էլեկտրոնային պատերազմների ուժեղացումը Հարաւային ռազմական օկրուգի պատասխանատւութեան տարածքում, Ուկրայինայի սահմանի մօտ գտնւող ԼԴԺՀ-ում: Էրդողանի ճանապարհը յանգեցնում է պատերազմների, ներառեալ` Ռուսաստանի Դաշնութեան սահմաններում: Էրդողանի հետ գործարքների օգուտներն այլեւս չեն գերազանցում նրա ռազմական արկածախնդրութիւնների հետեւանքները»,- գրում է Ռոժինը։