Այսպէս կոչւած՝ Սիրիայի ազգային բանակի աղբիւրները յայտնում են, որ սիրիացիները դեռեւս Ադրբեջանում են։ Խօսակցութիւններ կան աւելի շատ ահաբեկիչ ուղարկելու մասին:
«alikonline.ir» - Այսպէս կոչւած՝ Սիրիայի ազգային բանակի աղբիւրները յայտնում են, որ սիրիացիները դեռեւս Ադրբեջանում են։ Խօսակցութիւններ կան աւելի շատ ահաբեկիչ ուղարկելու մասին: Այս մասին յայտնում է ամերիկացի յայտնի լրագրող Լինդսի Սնէլը, որը մասնագիտացւած է ահաբեկչութեան ուսումնասիրման գործում։ Գրում է Yerkir.am-ը:
«Խոսակցութիւններն այն մասին են, որ պաշտպանեն յատուկ կէտերը, երկարաժամկէտ աջակցեն թուրքական ռազմաբազաներին։ Բայց կարող է այնպէս լինել, որ նրանց ներկայութիւնը ձեռնտու է Թուրքիային։ Նրանք վճարւում են իւրաքանչիւր գլխի համար»,- նշել է Սնէլը։
Ըստ նրա՝ սիրիացի վարձկանների ընտանիքները չեն պատրաստւում մեկնել այնտեղ լոգիստիկ դժւարութիւնների պատճառով։ Սիրիացի վարձկաններին չի թոյլատրւում մնալ առանց վերահսկողութեան։ Շատերին արգելւած է նոյնիսկ սմարթֆոն ունենալ։