ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակազմին խորհուրդ է տւել անել ամէն բան, ինչն անհրաժեշտ է յաջորդ վարչակազմին լիազօրութիւնների փոխանցման սկզբնական ընթացակարգերն իրագործելու ուղղութեամբ:
«alikonline.ir» - ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակազմին խորհուրդ է տւել անել ամէն բան, ինչն անհրաժեշտ է յաջորդ վարչակազմին լիազօրութիւնների փոխանցման սկզբնական ընթացակարգերն իրագործելու ուղղութեամբ, թւիթերեան իր միկրոբլոգում նման գրառում է կատարել Թրամփը: Գրում է Tert.am-ը:
«Մենք շարունակում ենք պայքարը եւ վստահ եմ, որ յաղթելու ենք: Մեր երկրի շահերից ելնելով` խորհուրդ եմ տալիս Էմիլիին (Սպիտակ տան աշխատակազմի ընդհանուր հարցերով բաժնի ղեկավարը-խմբ.) եւ նրա թիմին անել այն ամէնն, ինչն անհրաժեշտ է յաջորդ վարչակազմին լիազօրութիւնները փոխանցելու սկզբնական ընթացակարգերն իրագործելու համար: Իմ թիմին ասել եմ նոյնն անել»,- գրել է Թրամփը: