Հա

Քաղաքական

24/11/2020 - 10:20

Յաջորդ «նպատակը» կարող է Իրանը լինել. Թեհրանին լրջօրէն անհանգստացնում են Անկարայի ծրագրերը

Ռուս փորձագէտ Իրինա Զւեագելսկայան մեկնաբանել է Թեհրանի մտավախութիւնները Անկարայի ռազմաքաղաքական էքսպանսիայի կապակցութեամբ։

«alikonline.ir» - Ռուս փորձագէտ Իրինա Զւեագելսկայան մեկնաբանել է Թեհրանի մտավախութիւնները Անկարայի ռազմաքաղաքական էքսպանսիայի կապակցութեամբ։

Իրանը հիմա մեծ կասկածամտութեամբ է վերաբերւում Ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում Թուրքիայի գործողութիւններին։ Տեղեկութիւնը Sputnik Արմենիայի հետ զրոյցում յայտնել է Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի Արեւելեան հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Իրինա Զւեագելսկայան։

Փորձագէտի կարծիքով՝ Թուրքիայի ակտիւութիւնը Հարաւային Կովկասում մտավախութիւններ է առաջացնում Իրանում։ Թեհրանում կարծում են, որ թուրքական ռազմաքաղաքական էքսպանսիան ի վերջոյ կուղղւի իրենց շահերի դէմ: Մասնաւորապէս, Անկարան կարող է իր որոշակի ռազմական եւ աշխարհաքաղաքական յաջողութիւնն օգտագործել Կասպից ծովի ուղղութեամբ հետագայ առաջընթացի համար։

«Թուրքիան կարող է օգտագործել նաեւ միջանցքը, որը հիմա պէտք է բացւի Նախիջեւանից դէպի Ադրբեջան։ Նա ձգտում է դէպի Կասպից ծով եւ ուզում է դառնալ տարածաշրջանից էներգառեսուրսների գլխաւոր փոխադրողը։ Բայց նշեմ, որ դրանք բացառապէս Իրանի գնահատականներն են։ Գուցէ որոշ մտահոգութիւններ չափազանցւած են։ Բայց եթէ կայ մի բան, որը կարելի է ասել լիակատար վստահութեամբ՝ այն է, որ Թուրքիայի եւ Իրանի շահերն այս տարածաշրջանում հակասում են միմեանց»,- կարծում է Զւեագելսկայան։

Միաժամանակ փորձագէտն արձանագրում է, որ Իրանը Թուրքիային խանգարելու որեւէ լուրջ գործիք չունի։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Արցախում ընթացող մարտական գործողութիւնների օրերին սահմանին մեծ քանակութեամբ ուժեր եւ միջոցներ տեղակայեց։

Թեհրանը բազմիցս հասկացրել է, որ Արցախում կռւող սիրիացի վարձկանները (այսպէս կոչւած «թաքֆիրները») լուրջ սպառնալիք են Իրանի անվտանգութեան համար։ Իսկ նրանց այնտեղ տեղափոխել է նոյն Թուրքիան։ Սակայն յայտարարութիւններից աւելի ոչինչ չեղաւ։

Ի պատասխան այն հարցի, թէ ինչպէս է Իրանը վերաբերւում Արաքս գետի միւս ափին ադրբեջանական ԶՈՒ զօրքերի ի յայտ գալուն՝ ընդամենը երկու ամիս առաջ այնտեղ կանգնած Արցախի ՊԲ-ի փոխարէն, Զւեագելսկայան նշեց, որ Թեհրանը կանհանգստանար, եթէ իրենից հիւսիս թուրքական բանակը կանգնած լինէր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։