Ջորջ Սորոսը ձերբակալւել է եւ այժմ գտնւում է Ֆիլադելֆիայում: Վերջերս հրապարակւած մեղադրական եզրակացութեան համաձայն, որը ներկայացւել է Փենսիլւանիայի արեւմտեան շրջանում, Սորոսը բազմաթիւ լուրջ յանցագործութիւններ է կատարել մինչեւ ԱՄՆ ընտրութիւնները:
«alikonline.ir» - Ջորջ Սորոսը ձերբակալւել է եւ այժմ գտնւում է Ֆիլադելֆիայում: Վերջերս հրապարակւած մեղադրական եզրակացութեան համաձայն, որը ներկայացւել է Փենսիլւանիայի արեւմտեան շրջանում, Սորոսը բազմաթիւ լուրջ յանցագործութիւններ է կատարել մինչեւ ԱՄՆ ընտրութիւնները: Այս մասին ըստ Mamul.am-ի յայտնում է կանադական Conservative Beaver պարբերականը։
Մեղադրական եզրակացութեան մէջ խօսքը յանցաւոր գործունէութեան մասին է, որին Սորոսը մասնակցել է ընտրութիւններից առաջ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային հաղորդակցութեան միջոցների օգտագործմամբ խարդախութիւնը, անձնական տւեալների գողութիւնն ու համակարգիչների վնասումը: Այդ պնդումներից ոչ մէկը չի ապացուցւել դատարանում, եւ Սորոսը համարւում է անմեղ, մինչեւ նրա մեղքն ապացուցւելը։
Դատաւորն արգելել է Սորոսի ձերբակալութեան մասին հրապարակումները, սակայն այդ օրէնքները չեն տարածւում կանադական ԶԼՄ-ների վրայ, ինչպիսին է՝ Conservative beaver-ը: