Թուրքիան Աֆրինում բացել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխւել ցանկացողների գրանցման գրասենեակներ։ Այդ մասին ըստ՝ Hetq.am-ի գրում է Afrinpost-ը։ Դրանք հիմնականում այն գրոհայինների ընտանիքների համար են, որոնք շարունակում են գտնւել Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում։
«alikonline.ir» - Թուրքիան Աֆրինում բացել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխւել ցանկացողների գրանցման գրասենեակներ։ Այդ մասին ըստ՝ Hetq.am-ի գրում է Afrinpost-ը։ Դրանք հիմնականում այն գրոհայինների ընտանիքների համար են, որոնք շարունակում են գտնւել Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում։
Պարբերականի աղբիւրները նշում են, որ առաջին գրասենեակը տեղակայւած է Աֆրինի հին հատւածում, «People Credit Bank»-ի շէնքում, որտեղ գտնւում է նաեւ թուրքական հետախուզութեան կենտրոնակայանը։ Երկրորդ գրասենեակը գտնւում է քաղաքի նոր հատւածում՝ նախկին «Ronahi Press» լրատւամիջոցի տարածքում, որը նոյնպէս թուրքական հետախուզութեան կենտրոնակայաններից մէկն է։
Sky News Arabia-ն էլ գրում է, որ Թուրքիայի կառավարութիւնը արաբ եւ թուրքմէն տասնեակ ընտանիքներ է մտադիր տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, որպէսզի նրանք բնակեցւեն արցախեան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում, եւ տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխութիւններ իրականացւի:
Սիրիայի Հիւսիսային եւ Արեւելեան ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ Շիւան Խաբուրին «Sky News Arabia»-ին հաստատել է թուրքական իշխանութիւնների կողմից սիրիացի ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վերաբերեալ տեղեկատւութիւնը: Նա պնդել է, որ ժողովրդագրական փոփոխութիւնները Թուրքիայի կառավարութեան համար նոր մօտեցումներ չեն, քանի որ այն նախկինում է կիրառւել է հէնց Աֆրին քաղաքում, որտեղ այժմ բնակւում է տեղացիների 7%-ից էլ քիչ մարդ։