Հա

Քաղաքական

26/11/2020 - 10:00

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականութեան իրական փոփոխութեան ապացոյցներ, մասնաւորապէս՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: 

«alikonline.ir» - Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականութեան իրական փոփոխութեան ապացոյցներ, մասնաւորապէս՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: «ՌԻԱ Նովստի»-ի փոխանցմամբ՝ նման յայտարարութեամբ հանդէս է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանը: Գրում է Tert.am-ը:

«Օրեր շարունակ Թուրքիայի իշխանութիւնների յայտարարութիւնների տօնայնութեան փոփոխութիւն էի նկատում, սակայն խօսքում արւած փոփոխութիւնները բաւարար չեն: Գործողութիւններ են անհրաժեշտ, քաղաքականութեան փոփոխութեան իրական ապացոյցներ»,- ասել է ֆրանսիացի նախարարը երկրի Ազգային ժողովի՝ միջազգային հարցերով յանձնաժողովի նիստում:

«Գործողութիւններից մէկը, որն ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնութեամբ տեղակայւած սիրիացի վարձկանների դուրս բերումն է»,- շեշտել է դիւանագէտը:

Միեւնոյն ժամանակ, վերջինս ընդգծել է, որ Եւրոմիութեան գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերին, եզրակացութիւն կարւի Թուրքիայի հարցով՝ ելնելով արդիական իրավիճակից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։