Հա

Քաղաքական

30/11/2020 - 13:20

Ադրբեջանը մայրուղի կը կառուցի դէպի Հայաստանի հետ սահման՝ հետագայում Նախիջեւանի հետ կապւելու համար

Ադրբեջանը նախատեսում է մայրուղի կառուցել դէպի Հայաստանի սահման՝ իր վերահսկողութեան տակ անցած Ղարաբաղի տարածքով:

«alikonline.ir» - Ադրբեջանը նախատեսում է մայրուղի կառուցել դէպի Հայաստանի սահման՝ իր վերահսկողութեան տակ անցած Ղարաբաղի տարածքով: Այս մասին երկուշաբթի յայտարարել է երկրի մայրուղիների պետական գործակալութեան մամուլի ծառայութեան ղեկավար Անար Նաջաֆլին: Գրում է Yerkir.am-ը:

«Նոր ճանապարհը Հորադիզ-Մինջիվան (Միջնավան՝ Խմբ.) մայրուղին է՝ Հայաստանի հետ սահմանին»,- ասել է նա ադրբեջանական Trend լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում՝ յաւելելով, որ նախագծման աշխատանքներն արդէն սկսւել են:

Նաջաֆլին նաեւ նշել է, որ ապագայում այս մայրուղին կարող է երկարացւել դէպի Նախիջեւան:

Աւելի վաղ Ադրբեջանում սկսւել էր Բաքւի վերահսկողութեան տակ գտնւող Ֆիզուլիի շրջանից դէպի Շուշի մայրուղու շինարարութիւնը: Դրա երկարութիւնը կը կազմի 101,5 կմ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։