Հա

Քաղաքական

02/12/2020 - 11:30

«ԼՂ-ում Ադրբեջանի յաղթանակի գինը կարող է դառնալ երկրի անկախութեան կորուստը»․ The National Interest

Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Ադրբեջանի յաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախութեան կորուստը, The National Interest հանդէսի համար յօդւածում գրում է ամերիկեան ձեռներէցութեան ամերիկեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, փորձագէտ Մայքլ Ռուբինը։ 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Ադրբեջանի յաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախութեան կորուստը, The National Interest հանդէսի համար յօդւածում գրում է ամերիկեան ձեռներէցութեան ամերիկեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, փորձագէտ Մայքլ Ռուբինը։ Տեղեկացնում է Tert.am-ը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը եւ վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանութիւնը՝ փորձելով պահպանել իր ընտանիքի իշխանութիւնը»,- գրում է Ռուբինը:

Յօդւածագրի խօսով՝ Պուտինը վաղուց էր ցանկանում Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ տարածաշրջան վերադարձնել ռուսական զօրքերը՝ նշելով, որ «չնայած ռուսական զօրքերը շատ արագ են մտնում, նրանք հազւադէպ են դուրս գալիս»։

«Թուրքական զօրքերը նոյնպէս դժւար, թէ լքեն Ադրբեջանը, քանի որ Հայաստանի տարածքով ստեղծւելիք միջանցքը Թուրքիային հնարաւորութիւն է տալիս իրականացնել Էրդողանի բաղձալի յաւակնութիւններից մէկը՝ Թուրքիային մշակութային, տնտեսական ու քաղաքական կապերով կապել Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թուրքական պետութիւնների հետ»,- գրում է նա:

Ռուբինը նշում է, որ այս գաղափարախօսութիւնը կոչւում է պանթուրքիզմ, որի իրականացման ճանապարհին երկու խոչընդոտ կարող էր լինել՝ Հայաստանը եւ Վրաստանը, քանի որ երկու պետութիւններն ընկած էին Թուրքիայի եւ միւս երկրների միջեւ, որոնք պէտք է միաւորւէին պանթուրքական դրօշի ներքոյ։

«Թուրքիան նաեւ զօրքեր կուղարկի ԼՂ՝ Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային խնդիրներն իրականացնելու համար, իսկ Սիրիայից բերւած վարձկանները, որոնց Անկարան մտցրել է ադրբեջանական տարածք, կը կարողանան պայքարել ցանկացած ադրբեջանցիների դէմ, որոնք դէմ կը լինեն Թուրքիայի նպատակներին»,- գրում է նա։

Ձեռներէցութեան ամերիկեան ինստիտուտի գիտաշխատողը նշում է, որ Ադրբեջանն իր տարածքներում օտարերկրեայ զօրքերի ներկայութեամբ կորցնում է իր անկախութիւնը եւ սկսում է ենթարկւել Ռուսաստանի եւ Բաքւին։

Յիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանաւորւածութիւն են ձեռք բերել, ստորագրւել է յայտարարութիւն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի եօթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառութեամբ մի գիւղի, գիւղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպէս նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գիւղերը։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։