Հա

Քաղաքական

03/12/2020 - 08:20

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր անվտանգութեան համար գլխաւոր ռազմական սպառնալիքը առնւազն մինչեւ 2030 թւականը

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր անվտանգութեան համար գլխաւոր ռազմական սպառնալիքը առնւազն մինչեւ 2030 թւականը: Այս մասին ասւում է «ՆԱՏՕ-2030» դաշինքի վերաձեւաւորման մասին զեկոյցում, որը հրապարակւել է դաշինքի ԱԳՆ ղեկավարների տեսահամաժողովի ժամանակ:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր անվտանգութեան համար գլխաւոր ռազմական սպառնալիքը առնւազն մինչեւ 2030 թւականը: Այս մասին ասւում է «ՆԱՏՕ-2030» դաշինքի վերաձեւաւորման մասին զեկոյցում, որը հրապարակւել է դաշինքի ԱԳՆ ղեկավարների տեսահամաժողովի ժամանակ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մինչեւ 2030 թւականը, ամենայն հաւանականութեամբ, Ռուսաստանը կը մնայ դաշինքի համար ամենագլխաւոր ռազմական սպառնալիքը»,- ասւում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն Չինաստանը համարում է Ռուսաստանից յետոյ իր անվտանգութեան համար երկրորդ ռազմական սպառնալիքը եւ անհրաժեշտ է համարում այդ երկրի գործողութիւնները գնահատելու համար գործող մշտական մարմին ստեղծելը՝ ասւում է զեկոյցում: «Չինական հզօրութիւնը եւ գլոբալ հնարաւորութիւնները մարտահրաւէր են բաց եւ ժողովրդավար հանրութիւնների համար՝ յատկապէս հաշւի առնելով աւտորիտարիզմի եւ տարածքային էքսպանսիայի նկատմամբ դրա ձգտումները: Չնայած նրան, որ Չինաստանը դաշինքի համար նման մասշտաբի ռազմական սպառնալիք չի ներկայացնում, ինչպէս Ռուսաստանը, նա ընդլայնում է իր ռազմական հնարաւորութիւնները Միջերկրական ծովում, Ատլանտեան ովկիանոսում եւ Արկտիկայում, ինչպէս նաեւ խորացնում Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցութիւնը»,- ասւում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդը պահպանելը՝ որպէս գործիք Ռուսաստանի հետ խաղաղ համագոյակցութեան մասին քաղաքական երկխօսութեան համար, սակայն մտադիր է այդ երկխօսութիւնը վարել «ատլանտեան միասնութեան եւ ուժի դիրքորոշումից»: Փաստաթղթում նաեւ ասւում է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր գլխաւոր ռազմական հակառակորդը առաջիկայ տասնամեակի ընթացքում:

ՆԱՏՕ-ն պէտք է յատուկ հետախուզական բաժին ստեղծի Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական եւ տեխնոլոգիական համագործակցութեանը հետեւելու համար՝ ասւում է զեկոյցում:

«ՆԱՏՕ-ն պէտք է յատուկ ստորաբաժանում ձեւաւորի դաշինքի անվտանգութեան եւ հետախուզութեան միացեալ վարչութեան կազմում ռազմական, տեխնոլոգիական եւ քաղաքական ոլորտներում Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցութեան գնահատականի եւ մոնիթորինգի համար»,- ասւում է փաստաթղթում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։