Հա

Քաղաքական

03/12/2020 - 14:30

«Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցութիւնները պէտք է շարունակւեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում». ԵԱՀԿ նախագահ

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցութիւնները պէտք է շարունակւեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի լիարժէք կարգաւորման համար: 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցութիւնները պէտք է շարունակւեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի լիարժէք կարգաւորման համար: Այս մասին այսօր յայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի բացմանը: Ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

«Ուրախ եմ, որ ռազմական գործողութիւնները դադարեցւել են: Համապատասխան պարտաւորութիւնները կատարելու ժամանակն է: Ես իմ լիակատար աջակցութիւնն եմ յայտնում բանակցային գործընթացը վերսկսելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ գտնւող նախաձեռնութիւններին: Առարկայական բանակցութիւնները պէտք է շարունակւեն»,- ասել է ԵԱՀԿ նախագահը:

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի բարձրաստիճան անդամները, առցանց ձեւաչափով լիագումար նիստերի ընթացքում, կը քննարկեն այս միջազգային կազմակերպութեան տարածքում 2020 թ․-ի անվտանգութեան խնդիրների եւ ճգնաժամերի ամբողջ շարքը. Ուկրայինայի արեւելքում հակամարտութիւնից, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կարգաւորումից մինչեւ Բելառուսում յետընտրական զարգացումներ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։