Print this page
03/12/2020 - 19:50

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնն ընդգծող բանաձեւ

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մէկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դէմ ձայնով ընդունել է բանաձեւ, որում ընդգծւում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնը։ 

«alikonline.ir» - Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մէկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դէմ ձայնով ընդունել է բանաձեւ, որում ընդգծւում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնը։ Բանաձեւում նաեւ արձանագրւում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղութեան գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցութեամբ ահաբեկչական խմբաւորումների վարձկանների տեղակայման փաստերը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտութեան վերաբերեալ համապատասխան բանաձեւ եւ կոչ արել երկրի կառավարութեանը ճանաչել ԱՀ անկախութիւնը:

Յարակից լուրեր