Հա

Քաղաքական

06/12/2020 - 12:50

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը դեկտեմբերի 6-ից 9-ը պատւիրակութիւն կը գործուղի Լեռնային Ղարաբաղի վիճայարոյց տարածաշրջան

Սոցիալիստական կուսակցութեան (Parti Socialiste, PS) պատւիրակութիւնը, առաջին քարտուղար Օլիւիէ Ֆորէի գլխաւորութեամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտութեան պատճառած ցաւը կիսելու» եւ դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշւած է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութեան ուրբաթ օրեայ մամուլի հաղորդագրութիւնում:

«alikonline.ir» - Սոցիալիստական կուսակցութեան (Parti Socialiste, PS) պատւիրակութիւնը, առաջին քարտուղար Օլիւիէ Ֆորէի գլխաւորութեամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտութեան պատճառած ցաւը կիսելու» եւ դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշւած է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութեան ուրբաթ օրեայ մամուլի հաղորդագրութիւնում: Գրում է Yerkir.am-ը:

«Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխութեան, ինչպէս նաեւ ի լրումն Ազգային գրասենեակի նոյեմբերի 17-ի հռչակագրի, Սոցիալիստական կուսակցութիւնը դեկտեմբերի 6-ից 9-ը պատւիրակութիւն կը գործուղի Լեռնային Ղարաբաղի վիճայարոյց տարածաշրջան»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Ըստ Սոցիալիստական կուսակցութեան, «այս ներկայութեան նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտութեան պատճառած ցաւը, այնպէս էլ վերլուծել դրա լուծման եւ տարածաշրջանում տեւական խաղաղութեան համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»:

Այս ուղեւորութեան օրակարգով նախատեսւած են հանդիպումներ Արցախի եւ Հայաստանի իշխանութիւնների, ինչպէս, օրինակ, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի, Արցախի Նախագահի, Խորհրդարանի նախագահի, Արտաքին գործերի նախարարութեան եւ Օմբուդսմենի հետ: Պատւիրակութիւնը կը հանդիպի նաեւ Հայաստանում եւ Արցախում գտնւող տեղահանւած ընտանիքների հետ:

Նոյեմբերի 17-ին Սոցիալիստական կուսակցութեան քաղաքական բիւրոն «Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիային, Միացեալ Նահանգներին եւ Ռուսաստանին) կոչ է արել՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդին՝ ձեւաւորելու միջազգային հետաքննող յանձնաժողով՝ քննելու համար պատերազմական յանցագործութիւնները եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնները, որոնք կարող էին կատարւած լինել «ադրբեջանցի զինեալների կողմից»»:

Պատւիրակութեան կազմում կընդգրկւեն Սոցիալիստական կուսակցութեան առաջին քարտուղար Օլիւիէ Ֆորէն, Միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, Խորհրդարանի անդամ Իզաբէլ Սանտիգոն, Սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին եւ Ժիլբեր-Լիւկ Դեւինան:

Յաւելեալ տեղելութիւնների համար կապ հաստատէ՛ք Lounes Adjroud-ի հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցէով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։