Ֆրանսիայի կառավարութիւնը մերժել է խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը հրատապ ճանաչելու անհրաժեշտութեան մասին:
«alikonline.ir» - Ֆրանսիայի կառավարութիւնը մերժել է խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը հրատապ ճանաչելու անհրաժեշտութեան մասին:
Որոշումը պարտադիր ուժ չունէր, խորհրդատւական կերպով կառավարութեանը կոչ է արւում ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը:
Ինչպէս տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, այս բանաձեւում արձանագրւում էր նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղութեան գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցութեամբ ահաբեկչական խմբաւորումների վարձականների տեղակայման փաստերը։