Print this page
07/12/2020 - 08:30

Ֆրանսիայի կառավարութիւնը մերժել է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը հրատապ ճանաչելու անհրաժեշտութեան մասին որոշումը

Ֆրանսիայի կառավարութիւնը մերժել է խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը հրատապ ճանաչելու անհրաժեշտութեան մասին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի կառավարութիւնը մերժել է խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը հրատապ ճանաչելու անհրաժեշտութեան մասին:

Որոշումը պարտադիր ուժ չունէր, խորհրդատւական կերպով կառավարութեանը կոչ է արւում ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, այս բանաձեւում արձանագրւում էր նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղութեան գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցութեամբ ահաբեկչական խմբաւորումների վարձականների տեղակայման փաստերը։

Յարակից լուրեր