Հա

Քաղաքական

10/12/2020 - 11:30

«Հայաստանին անհրաժեշտ է ադեկւատ ղեկավարութիւն եւ ադեկւատ կառավարման ապարատ». ռուս փորձագէտը՝ Հայաստանի հետագայ զարգացման նախապայմանների մասին

Քաղաքագէտ, Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ Անդրէյ Արեշեւը կարծում է, որ տարածաշրջանում Թուրքիայի ակտիւ գործունէութեանը հակառակ, Հայաստանն ամբողջութեամբ իր վերահսկողութեան տակ յայտնւել չի կարող: 

«alikonline.ir» - Քաղաքագէտ, Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ Անդրէյ Արեշեւը կարծում է, որ տարածաշրջանում Թուրքիայի ակտիւ գործունէութեանը հակառակ, Հայաստանն ամբողջութեամբ իր վերահսկողութեան տակ յայտնւել չի կարող: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է Riafun.ru կայքը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքւած համաձայնագրի վերջին կէտով Հայաստանի տարածքով կառուցւելու է Նախիջեւանն Ադրբեջանի մնացած տարածքներին կապող միջանցք, որը Թուքիայի համար ճանապարհ է բացում դէպի Ադրբեջան եւ Կասպից ծով: Այս ամենը Անդրկովկասի վարաբաշխմանն ուղղւած ծրագրեր են դեռեւս 1990-ականներից, եւ դրանց իրականացման համար լուրջ քայլեր են կատարւել»,- ասել է Արեշեւը «Լեռնային Ղարաբաղ. Նոր աշխարհ» թեմայով քննարկամն շրջանակներում:

Փորձագէտը կարծում է, որ Թուրքիայի ձգտումներին հակառակ, Հայաստանի բնակչութեան մեծամասնութիւնը երբեք կողմ չի լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական կցորդը լինելուն: Նա համոզւած է, որ Հայաստանի ապագան որպէս անկախ պետութիւն ամբողջովին կապւած է Ռուսաստանի Դաշնութեան հետ:

«Չնայած որոշակի դժւարութիւնների, Հայաստանը վարում էր արդիւնաւէտ դիւանագիտական քաղաքականութիւն առաջին հերթին ռուսական ուղղութեամբ, ինչը թոյլ էր տալիս Հայաստանին զարգանալ շրջափակման մէջ: Հիմա նոյնպէս կայ հնարաւորութիւն դրա համար, սակայն պէտք է ստեղծել ադեկւատ ղեկավարութիւն եւ ադեկւատ կառավարման ապարատ: Ինչպէս նաեւ պէտք է վերանայել եւ բարելաւել յարաբերութիւններն Իրանի հետ, որոնք վերջին տարիներին եւս յետընթաց են ապրել»,- ասել է փորձագէտը:

Փորձագէտը նաեւ նշել է, որ եթէ վերոնշեալ յարաբերութիւնները չկարգաւորւեն Հայաստանը կարող է կանգնել Թուրքիայի ընդլայնման վտանգի առջեւ:

«Սկզբում դա կարող է լինել ապրանքների ընդլայնման, ապա նաեւ ազդեցութեան այլ՝ փափուկ եւ կոշտ տարբերակների տեսքով»,- եզրափակել է Արեշեւը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։