Հա

Քաղաքական

12/12/2020 - 20:40

ՌԴ ՊՆ-ն հաստատեց Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դէպքը

ՌԴ ՊՆ-ն յայտնում է, որ Ղարաբաղում մարտական գործողութիւնների աւարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողութեան սկսւելուց յետոյ գրանցւել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դէպքը:

«alikonline.ir» - Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտնում է, որ Ղարաբաղում մարտական գործողութիւնների աւարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողութեան սկսւելուց յետոյ գրանցւել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դէպքը:

«Խաղաղապահ ուժերի ռուսական զօրակազմը շարունակում է խնդիրներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ռուս խաղաղապահների 24 դիտակէտերում իրադրութեան շուրջօրեայ մոնիտորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողութիւն են իրականացնում: Դեկտեմբերի 11-ին հրադադարի ռեժիմի խախտման մէկ դէպք է արձանագրւել Հադրութի շրջանում»,- ասւած է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան տարածած հաղորդագրութիւնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։