Print this page
14/12/2020 - 08:20

Իրանը խիստ բողոք է յայտնել յայտնի ահաբեկչական տարրին սատարելու մասին ԵՄ յայտարարութեան վերաբերեալ

ԱԳ նախարարութիւն են կանչւել Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները, որոնց փոխանցւել է Իրանի խիստ բողոքը յայտնի ահաբեկչական տարրին սատարելու մասին ԵՄ կողմնակալ յայտարարութեան վերաբերեալ:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութիւն են կանչւել Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները, որոնց փոխանցւել է Իրանի խիստ բողոքը յայտնի ահաբեկչական տարրին սատարելու մասին ԵՄ կողմնակալ յայտարարութեան վերաբերեալ:

Ինչպէս տեղեկացրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն, դեսպաններին ընդունել է ԱԳՆ Եւրոպայի վարչութեան պետը, որոնց փոխանցել է ԵՄ կողմնակալ յայտարարութեան վերաբերեալ Իրանի խիստ բողոքը:

«Ցաւալի է, որ մարդկային վեհ արժէքները դարձել են գործիք այն կառավարութիւնների ձեռքում, որոնք ամէն ինչ, այդ թւում՝ մարդու իրաւունքներն ու խօսքի ազատութիւնը, իրենց անհեռատես քաղաքական նպատակների գործիքն են դարձրել»,- ասել է Խաթիբ Զադէն:

Յարակից լուրեր