Հա

Քաղաքական

02/01/2021 - 10:15

«ԼՂ պատերազմի արդիւնքները հիմնովին փոխեցին ուժերի յարաբերակցութիւնը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ամբողջ Մեծ Մերձաւոր Արեւելքի մասշտաբով». Regnum

Արցախեան պատերազմի արդիւնքները հիմնովին փոխեցին ուժերի յարաբերակցութիւնը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ամբողջ Մեծ Մերձաւոր Արեւելքի մասշտաբով: Պատահական չէ, որ որոշ փորձագէտներ կարծում են, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ստեղծւում է երրորդ տարածաշրջանային կարգը: Այս մասին Regnum-ում գրում է վերլուծաբան, փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ ամփոփելով 2020 թ. Մեծ Մերձաւոր Արեւելքի համար կարեւորագոյն իրադարձութեան՝ Արցախեան պատերազմի արդիւնքները:

«alikonline.ir» - Արցախեան պատերազմի արդիւնքները հիմնովին փոխեցին ուժերի յարաբերակցութիւնը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ամբողջ Մեծ Մերձաւոր Արեւելքի մասշտաբով: Պատահական չէ, որ որոշ փորձագէտներ կարծում են, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ստեղծւում է երրորդ տարածաշրջանային կարգը: Այս մասին Regnum-ում գրում է վերլուծաբան, փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ ամփոփելով 2020 թ. Մեծ Մերձաւոր Արեւելքի համար կարեւորագոյն իրադարձութեան՝ Արցախեան պատերազմի արդիւնքները: Գրում է Tert.am-ը:

Անդրկովկասի համար անցած տարին հարուստ էր իրադարձութիւններով, եւ, ի վերջոյ, իր հետ բերեց էական փոփոխութիւններ տարածաշրջանում: Երեւանի եւ Բաքւի միջեւ լարւածութիւնը պատերազմի վերածւեց Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի ՊՆ-ից յայտնել են 2886 զոհի, աւելի քան 100 անյայտ կորածի եւ 1245 վիրաւորի մասին: Հայաստանը տւեալներ է հրապարակել 2718 զոհի վերաբերեալ, սակայն անյայտ կորածների թիւը չի հրապարակել, այսինքն՝ նրա տեղեկատւութիւնը հեռու է վերջնական լինելուց: Երկու կողմերն էլ պատերազմի ամէն օր կորցնում էին մինչեւ 100 զոհ: Աւելին, ակնյայտ է, որ որոշ պահերին կորուստները միջինից շատ աւելի բարձր էին:

Ճշմարտութիւնն այն է, որ ռազմական փորձագէտների կարծիքով, յաղթանակը տարել է նա, ով աւելի լաւ է հասկացել յաղթանակի հասնելու ուղիները, աւելի լաւ է պատրաստւել պատերազմի տարբեր սցենարներին եւ կիրառել լաւագոյն մարտավարութիւնը: Պատերազմի արդիւնքը հիմնովին փոխեց ուժերի յարաբերակցութիւնը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ Մեծ Մերձաւոր Արեւելքի մասշտաբով: Պատահական չէ, որ որոշ փորձագէտներ կարծում են, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Անդրկովկասում հաստատւում է տարածաշրջանային երրորդ կարգը:

Առաջինն աւարտւեց 1994 թւականին՝ Ղարաբաղի վերաբերեալ Բիշկեկի համաձայնագրերի ստորագրմամբ: Երկրորդը կապւած է 2008-ի օգոստոսի կովկասեան պատերազմի հետ, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի անկախութիւնը: Վերջապէս, երրորդը տեղի ունեցաւ 2020-ի վերջին, երբ համաշխարհային դիւանագիտութիւնը պարտւեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը քաղաքական եւ դիւանագիտական ջանքերով լուծելու փորձերում, եւ Բաքուն ուժով վերականգնեց վերահսկողութիւնը նախկինում կորցրած տարածքների վրայ:

Այստեղ ուշագրաւ է արտաքին ուժերի գործօնը: Ինչպէս նշւում է Ռուսաստանի ԱԳՆ յայտարարութեան մէջ, «տարածաշրջանային հակամարտութիւնները եւ ճգնաժամային իրավիճակները լուծելու Ռուսաստանի ջանքերը կոնկրետ արդիւնքներ են տւել»: Ի դէպ, Մոսկւան էր, որ կարողացաւ կասեցնել Մերձաւոր Արեւելքից Անդրկովկաս անկայունութեան արտահանումը:

Հակամարտութեան մէկ այլ արտաքին եւ անուղղակի մասնակից՝ Թուրքիան, գրեթէ մինչ վերջին պահը Ադրբեջանին կոչ էր անում «գնալ մինչեւ յաղթական աւարտը»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որոնք 28 տարի մասնակցում էին որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, վերջին փուլում նրանք դուրս եկան կարգաւորման գործընթացից: ԱՄՆ-ում անցկացւում էին նախագահական ընտրութիւններ, եւ Վաշինգտոնը ժամանակ չունէր Ղարաբաղի համար: Ֆրանսիան կա՛մ չի ցանկացել, կա՛մ չի կարողացել ղեկավարել ԵՄ ջանքերը ղարաբաղեան ուղղութեամբ: Ուստի հիմնական դերը խաղացին Ռուսաստանը եւ Թուրքիան:

Եւ այժմ իրավիճակն այնպէս է զարգանում, որ որոշակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծւել Մոսկւա-Անկարա երկխօսութեան ձեւաչափով ՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցութեան: Այս կապակցութեամբ Le Figaro ֆրանսիական հրատարակութիւնը գրում է «Կովկասի ուղղութեամբ եւրոպական դիւանագիտութեան ճգնաժամի», «ռուս-թուրքական առերեւոյթ մարտավարական դաշինքի հետ ճակատամարտում նրա պարտութեան մասին»:

Ղարաբաղեան գործընթացի մէկ այլ փաստացի, բայց ոչ ակտիւ մասնակից՝ Թեհրանը, փաստարկներ ստացաւ իր դիրքորոշումը հաստատելու օգտին. արտաքին ուժերի (բացառութեամբ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի) միջամտութիւնը չի յանգեցնում կովկասեան հակամարտութիւնների լուծմանը: Միեւնոյն ժամանակ, անհնար է հետագայում բացառել տարածաշրջանում հակախաղեր վարելու Արեւմուտքի հնարաւորութիւնը՝ «Բաքւին դրդելով հեռանալ Մոսկւայից եւ գայթակղել Անկարային ԵՄ-ի հետ մերձեցմամբ»:

Աւելի ճիշտ, ինչպէս յորդորում է Le Monde-ը, «դուք պէտք է պատրաստ լինեք վաղւայ պատերազմին, քանի որ ըստ էութեան հակամարտութիւնը դեռ լուծւած չէ ՝ լինի դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի ապագայ սահմանները»: Հետեւաբար, Ռուսաստանը երկարաժամկէտ հեռանկարում պէտք է վարի նուրբ, լաւ մտածւած քաղաքականութիւն տարածաշրջանում, առաջին հերթին Մոսկւա-Անկարա-Թեհրան եռանկիւնու տարածքում, միեւնոյն ժամանակ չանտեսելով Արեւմուտքի հետ հնարաւոր երկխօսութիւնը (ինչպրս ամերիկացի փորձագրտն էր ասում ՝ «կախարդական դուետ»): Մինչդեռ Բաքուն եւ Երեւանը տարբեր են, բայց նրանք աւելի շատ մտահոգւած են յետպատերազմեան ներքին գործերով:

Իլհամ Ալիեւը պէտք է վերաստեղծի ամբողջ ենթակառուցւածքն իր վերահսկողութեան տակ անցած շրջաններում, Նիկոլ Փաշինեանը կը փորձի դուրս գալ «ազգային սգի եւ հակակառավարական ցասման պայթիւնավտանգ խառնուրդից»: Ինչպէս ցոյց է տալիս պատմութիւնը, Անդրկովկասում սպիները շուտ չեն ապաքինւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։