Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ Նենսի Փելոսին վերընտրւել է ԱՄՆ 117-րդ գումարման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակի պաշտօնում:
«alikonline.ir» - Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ Նենսի Փելոսին վերընտրւել է ԱՄՆ 117-րդ գումարման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակի պաշտօնում:
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, 80-ամեայ ամերիկուհին ստացել է ներկայ կոնգրեսականների ձայների մեծամասնութիւնը՝ 216 ձայն: Նա առաջ է անցել 55-ամեայ հանրապետական գործիչ Քեւին ՄքՔարթիից: Նրա օգտին քւէարկել են 209 օրէնսդիրներ:
Ներկայացուցիչների պալատում մեծամասնութիւն են կազմում դեմոկրատները, թէեւ նրանցից ոմանք հրաժարւել են քւէարկել Փելոսիի օգտին. 3-ը ձեռնպահ են մնացել, ևս 2-ն այլ համակուսակիցների են աջակցութիւն յայտնել: Բացի այդ, որոշ հանրապետականներ եւ դեմոկրատներ ընդհանրապէս ներկայ չեն եղել քւէարկութեանը:
Փելոսին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խօսնակի պաշտօնում ընտրւում է 4-րդ անգամ:
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած համընդհանուր ընտրութիւնների արդիւնքներով դեմոկրատները մի քանի տեղ կորցրել են Ներկայացուցիչների պալատում, սակայն պահպանել են մեծամասնութիւնը: Սենատում իրավիճակը դեռեւս անորոշ է. Ու կը դառնայ Կոնգրեսի վերին պալատի ղեկավարը յայտնի կը դառնայ մի քանի օրից, երբ Ջորջիա նահանգում աւարտւի ընտրութիւնների երկրորդ փուլը:
Յիշեցնենք, որ ընտրութիւններում նախագահի պաշտօնի մրցապայքարում յաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջօ Բայդէնը՝ ստանալով ընտրիչների անհրաժեշտ ձայները՝ 270 ձայն: