Print this page
07/01/2021 - 08:15

Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շէնք

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շէնք։

Յիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն այսօր պէտք է հաստատի նորընտիր նախագահ Ջօ Բայդէնի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները։

«alikonline.ir» - ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շէնք։

Յիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն այսօր պէտք է հաստատի նորընտիր նախագահ Ջօ Բայդէնի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները։

Շէնք ներխուժած ցուցարարները բղաւել են «Մենք Թրամփին ենք ցանկանում»։ Նրանց ձեռքում եղել է Թրամփի լուսանկարները եւ ԱՄՆ դրօշը։

Ինչպէս հաղորդում են ամերիկեան ԶԼՄ-ները՝  բախումներ են տեղի ունեցել շէնք ներխուժած ցուցարարների եւ ոստիկանութեան ուժերի միջեւ, որոնց արդիւնքում սպանւել է մի կին։

Թրամփը թւիթերեան գրառումով իր աջակիցներին կոչ է արել զերծ մնալ բռնութիւններից։ Յիշեցնենք, որ աւելի վաղ նա, Վաշինգտոնում իր հազարաւոր աջակիցների հաւաքին յայտարարել էր. «Մենք երբեք չենք նահանջի»։

Յարակից լուրեր