Կապիտոլիումի շէնքի վրայ աննախադէպ յարձակումից յետոյ, որն ըստ CNN-ի առաջինն էր 1812 թւականից ի վեր, Սենատը վերսկսել է իր աշխատանքը։
«alikonline.ir» - Կապիտոլիումի շէնքի վրայ աննախադէպ յարձակումից յետոյ, որն ըստ CNN-ի առաջինն էր 1812 թւականից ի վեր, Սենատը վերսկսել է իր աշխատանքը։
Սենատորները 93 դէմ եւ 6 կողմ ձայների համամասնութեամբ դէմ են քւէարկել Արիզոնայում նախագահական ընտրութիւններ արդիւնքները մերժելու առաջարկին։
Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ կառավարութեան մի շարք անդամներ նսխնական քննարկում են անց կացրել՝ Սահմանադրութեան 25-րդ փոփոխութեան հնարաւորութիւնց օգտւելու հարցը դիտարկելու եւ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակից շուտ պաշտօնից հեռացնելու համար։
Յիշեցնենք, որ ԱՄՆ Սահմանադրութեան 25-րդ փոփոխութիւնը սահմանում է, որ եթէ գործող նախագահն ի վիճակի չէ կատարել իր պսրտականութիւնները, ապա նրա լիզօրութիւնները կարող են փոխանցւել փոխնախագահին։