Print this page
07/01/2021 - 08:20

Քննարկւում է Թրամփին՝ ժամանակից շուտ պաշտօնից հեռացնելու հարցը

Կապիտոլիումի շէնքի վրայ աննախադէպ յարձակումից յետոյ, որն ըստ CNN-ի առաջինն էր 1812 թւականից ի վեր, Սենատը վերսկսել է իր աշխատանքը։

«alikonline.ir» - Կապիտոլիումի շէնքի վրայ աննախադէպ յարձակումից յետոյ, որն ըստ CNN-ի առաջինն էր 1812 թւականից ի վեր, Սենատը վերսկսել է իր աշխատանքը։

Սենատորները 93 դէմ եւ 6 կողմ ձայների համամասնութեամբ դէմ են քւէարկել Արիզոնայում նախագահական ընտրութիւններ արդիւնքները մերժելու առաջարկին։

Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ կառավարութեան մի շարք անդամներ նսխնական քննարկում են անց կացրել՝ Սահմանադրութեան 25-րդ փոփոխութեան հնարաւորութիւնց օգտւելու հարցը դիտարկելու եւ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակից շուտ պաշտօնից հեռացնելու համար։

Յիշեցնենք, որ ԱՄՆ Սահմանադրութեան 25-րդ փոփոխութիւնը սահմանում է, որ եթէ գործող նախագահն ի վիճակի չէ կատարել իր պսրտականութիւնները, ապա նրա լիզօրութիւնները կարող են փոխանցւել փոխնախագահին։

Յարակից լուրեր