Print this page
07/01/2021 - 10:20

Վաշինգտոնում անկարգութիւնների հետեւանքով չորս մարդ է զոհւել

Վաշինգտոնում բողոքի ցոյցերի ընթացքում չորս մարդ է զոհւել, յայտնել է տեղի ոստիկանութեան պետ Ռոբերտ Կոնտին:

«alikonline.ir» - Վաշինգտոնում բողոքի ցոյցերի ընթացքում չորս մարդ է զոհւել, յայտնել է տեղի ոստիկանութեան պետ Ռոբերտ Կոնտին: Այս մասին ըստ՝ Tert.am-ի փոխանցում է Independent-ը։

«Ոստիկանութեան աշխատակիցը ծառայողական զէնքից կրակել է կնոջ վրայ։ Նա տեղափոխւել է տեղի հիւանդանոց, որտեղ չի յաջողւել փրկել նրա կեանքը։ Բացի այդ, տեղեկութիւններ են ստացւել Կապիտոլիումի մօտ եւս երեք մահւան դէպքերի մասին»,- ասել է Կոնտին:

Նրա խօսքով՝ երեք անձինք զոհւել են պատահարների հետեւանքով, որոնք «շտապ բժշկական օգնութիւն էին պահանջում»:

Նշւում է, որ բոլոր մահացածները չափահաս են եղել։

Կոնտին յաւելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալւել է 52 մարդ:

Յարակից լուրեր